Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զղջում են ոչ միայն չարածի, այլև արածի համար

Զղջում են ոչ միայն չարածի, այլև արածի համար
11.10.2015 | 13:00

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Մոսկվայում կազմակերպված Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում։ «Մենք որևէ վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, հետո կզղջանք»,-ասել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ հիմա ավելի քան 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ